Բաժիններ՝

Թրամփը մեկնաբանել է Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները

Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման պատճառով բողոքի ընդգրկուն ակցիաները վկայում են Փարիզի՝ կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման ճշտությունը: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես գոհ եմ, որ իմ բարեկամ Էմանուել Մակրոնը եւ Փարիզի բողոքավորները համաձայնել են այն եզրակացությանը, որին ես հանգել եմ երկու տարի առաջ: Փարիզի համաձայնագիրը խորապես սխալ է, որովհետեւ այն բարձրացնում է Էներգիայի գները պատասխանատու երկրների համար»,- գրել է Թրամփը Twitter-ում:

«Ես մաքուր օդ ու մաքուր ջուր եմ ցանկանում եւ մեծ հաջողությունների եմ հասել ԱՄՆ-ում շրջակա միջավայրի բարելավման գործում: Բայց ամերիկացի հարկատուները եւ աշխատավորները չպետք է վճարեն այլ երկրներում աղտոտումները մաքրելու համար»,- հավելել է նախագահը, ով 2017 թվականին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է մասնակցությունը Փարիզի՝ կլիմայի համաձայնագրին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս