Ապատեղեկատվության հիմնական աղբյուրը Ռուսաստանն է. Եվրամիություն
Ռուսաստանը ապատեղեկատվության հիմնական աղբյուրն է: Ապատեղեկատվության դեմ պայքարի գործողությունների նոր ծրագիրը, որը Եվրամիությունն ընդունել է դեկտեմբերի 5-ին, ուղղված է հիմնականում այդ երկրի քաղաքականության դեմ պայքարելուն: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է միասնական թվային շուկայի հարցերով եվրակոմիսար Անդրուս Անսիպը։
«Մենք պետք է միասնական լինենք ու միավորենք մեր ջանքերը, որպեսզի մեր դեմոկրատիաները պաշտպանենք ապատեղեկատվությունից: Մենք վկաները դարձանք ընտրություններին ու հանրաքվեներին միջամտելու փորձերի, որոնք վկայում են, որ Ռուսաստանն է այդ արշավների հիմնական աղբյուրը»,- ասել է նա: Եվրակոմիսարի խոսքով՝ Եվրահանձնաժողովի գործողությունների ծրագրին համապատասխան, անդամ երկրները, պարտավոր են, մասնավորապես, բարելավել փոխադարձ համակարգումն այդ հարցում: