
Սլովակիան ռուս դիվանագետի է արտաքսել լրտեսության մեղադրանքով

Սլովակիան ռուս դիվանագետի է արտաքսել երկրից: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին: Բրիֆինգը հեռարձակում էին բրատիսլավյան ցանցային ալիքները:
«Ռազմական հետախուզությունից ստացված տեղեկատվության հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 22-ին դիվանագետ է արտաքսվել Սլովակիայում ՌԴ-ի դեսպանության ռազմական կցորդի աշխատակազմից: Նա հայտարարված Էր պերսոնա նոն գրատա, քանի որ հետախուզական գործունեությամբ էր զբաղվում Սլովակիայի եւ ՆԱՏՕ-ի դեմ»,- ասել է վարչապետը:
Ռուս դիվանագետը Սլովակիայի տարածքը լքել է 48 ժամվա ընթացքում այն բանից հետո, երբ հայտարարվել էր պերսոնա նոն գրատա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: