
Նոր Կալեդոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարված 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո

Ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ ցունամին հնարավոր է Լուայոտե կղզիների մոտ, որոնք Նոր Կալեդոնիայի տարածքի մեջ են մտնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը տեղի էունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 08:18-ին: Էպիկենտրոնը գտնվում էր Տադին քաղաքից 153 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա էր:
ժամը 08:30-ին Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով հետցնցում է գրանցվել: Դրա էպիկենտրոնը գտնվում էր Տադին քաղաքից 122 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: