Բաժիններ՝

Ջո Բայդենն իրեն համարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել համապատասխան թեկնածուն

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր համապատասխան արժանիքներն Ամերիկայի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Բայդենը, ելույթ ունենալով Միզուլայի համալսարանում (Մոնտանայի նահանգ)՝ ասել է, որ ինքն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել որակյալ հավակնորդն է:

Ըստ որում նախկին փոխնախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւս չորս տարի չի դիմանա Դոնալդ Թրամփի օրոք, որը, նրա կարծիքով, «այն մարդն է, որն ունակ չէ ասելու ճշմարտությունը»:

Այս պահին Ջո Բայդենը խորհում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու շուրջ, եւ որոշման մասին կհայտարարի երկու ամսվա ընթացքում:

ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31