
Սերբիայում ընտանիքը խորովել է 20 հազար եվրո կերած այծին

Սերբիայում Բելկա անունով այծը տերերի տանը կերել է 20 հազար եվրո գումարը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընտանիքը 20 հազար եվրո գումար էր պատրաստել 10 հեկտար հողակտոր գնելու համար: Նրանք գումարը թողել էին սեղանին՝ վաճառողին փոխանցելու նպատակով:
Այծը ներս է մտել բաց թողնված մուտքի դռնից և սկսել է ուտել սեղանին դրված գումարը: Արդյունքում գումարից մնացել է միայն 300 եվրոն:
Կատարվածից հետո ընտանիքը խորոված է արել ու կերել է այծին: