Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում սահմանեցին վեց ամսով
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ ելույթ ունենալով Մատինիոնյան պալատում: Ավտոլցկայանների տարիֆների վրա մորատորիումի սահմանումը «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցների պահանջներից մեկն էր:
«Ոչ մի հարկ չի կարող հասարակության միասնությունից թանկ լինել»,- ասել է Ֆիլիպը: «Ես անսացի ֆրանսիացիների ցասմանը»,- հավելել է նա:
Նաեւ երկրում որոշվել է կես տարով հետաձգել ավտոմեքենաների տեխնիկական հսկողության նոր կանոնների սահմանումը:
«Ես այդ նոր կանոնները կասեցնում եմ կես տարով»,- ասել Է վարչապետը: Դրա հետ մեկտեղ նա խոստացել Է առաջիկա բանակցությունների ընթացքում հասնել ավելի մատչելի համակարգի ընդունման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: