Բաժիններ՝

Եվրոպայում և Հարավային Ամերիկայում ձերբակալել են իտալական Նդրանգետայի 90 անդամների

Ոստիկանությունն Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում եւ Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում 90 մարդու է ձերբակալել Նդրանգետա կալաբրիական մաֆիոզ կազմակերպության դեմ իրականացված գործողության շրջանակում: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը:

Գործողությունը համակարգում էր Իտալիայի մաֆիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի ազգային վարչությունը: Ձերբակալվածների թվում են Կալաբրիայի եւ Եվրոպայի կազմակերպված հանցավորության կարեւոր ներկայացուցիչներ, նշում է «Կորիերա դելլա Կալաբրիա» հրատարակությունը: Ձերբակալվածներին մեղադրում են թմրանյութերի տեղափոխմանը մասնակցելու, մաֆիական խմբավորումների հետ կապերի, փողերի լվացման եւ այլ հանցագործությունների մեջ:

Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ին իրականացրած ընդգրկուն հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էր «Կոզա նոստրայի» 48 անդամների, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլխին՝ Սետիմինո Մինեոյին: Հետաքննության տվյալներով՝ հենց 80 ամյա այդ «ոսկերիչն» է ցմահ բանտարկության դատապարտված մաֆիայի պարագլուխ Տոտո Ռիինայի՝ 2017 թվականի նոյեմբերին մահվանից հետո «Կոզա նոստրայի» մյուս բոսսերից լիազորություններ ստացել Պալերմոյում ղեկավարելու լեգենդար հանցավոր կազմակերպությունը:

Բոլոր ձերբակալվածներին մեղադրանքներ են ներկայացված մաֆիական գործունեությանը մասնակցելու, դրամաշորթության, անօրինականորեն զենք կրելու եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս