ՀԱՊԿ ղեկավարների գագաթաժողովը չեղարկվել է Հայաստանի խնդրանքով. Ուշակով

ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», – ասել է Յ. Ուշակովը՝ հավելելով, որ մինչև տարեվերջ հազիվ թե անցկացվի ՀԱՊԿ նոր գագաթաժողով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու մասին առաջարկ արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսի հասնելը», -ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս