
ՌԴ ներկայացուցիչը՝ ՀԿԵ-ի և «Գազպրոմ-Արմենիա»-ի իրավիճակի մասին. «Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան». news.am

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանել է ՀԿԵ եւ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը:
«Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան: Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ իրավական դաշտում տեղի ունենա: Հանցագործություն կա, հետաքննություն անցկացրեք, գնացեք դատարան: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին: Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Երբ հակառակն է արվում, դա բոլորին վախեցնում է , փոխում է սոցիալական ուղղվածությունը եւ ներդրումային կլիման», – ըստ news.am-ի՝ ասաց ՌԴ առեւտրային ներկայացուցիչը:
Անդրադառնալով «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը՝ նա նշեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե ինչպես է երկրի ներսում գազի գինը կրկնակի անգամ աճում:
«Ողջունում ենք հակակոռուպցիոն միջոցառումները, բայց ամեն ինչ պետք է իրավական մակարդակում լինի», – ընդգծեց Բաբկոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: