«Ըստ իս, նախորդ ծրագրերից տարբերությունը Ղարաբաղյան հակամարտության մասով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության ընդգծումն է, ինչպես նաև Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին: Կարծում եմ` այս մանրամասներով Կառավարությունը փորձել է խուսափել ներքին քննադատություններից, որոնք վերջին շրջանում եղել են»:
Վենեսուելայի խնդրով Միջազգային շփման խումբը (ՄՇԽ) փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում կայացած առաջին նիստում երկրում նախագահական նոր ընտրությունների անցկացման միջազգային երաշխիքներ է խոստացել, ինչպես նաեւ ապահովել մարդասիրական օգնության շուտափույթ մատակարարումը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ առաջին տիկին Սիլիա Ֆլորեսն ստորագրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչը՝ Վենեսուելայի գործերին չմիջամտելու պահանջով:
Եվրամիությունը չի վերանայի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, բայց հնարավոր է համարում ապագա հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի լրամշակումը:
Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի նախագահ, հայտարարել է, որ երկրում անդադար մարդասիրական օգնության փոխադրումներ են իրականացվում, բայց իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում դրա համար։
Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը փետրվարի 7-ին հայտնել է, որ հոկտեմբեր ամսից երկրում գրիպից արդեն հազարից ավելի մարդ է մահացել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ կրկնական քվեարկությունը հետաձգել փետրվարի վերջ, ինչն անխուսափելիորեն կբերի Եվրոպական միության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հովածի գործողության երկարաձգման, որը սահմանում է Եվրամիությունից թագավորության դուրս գալու կանոնակարգն ու ժամկետները:
Ուրուգվայի եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարներ Ռոդոլֆո Նին Նովոան եւ Լուիս Վիդեգարայը, որոնք մասնակցելու են Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի՝ փետրվարի 7-ին նախատեսված հանդիպմանը, առաջարկել են այդ լատինամերիկյան երկրի ճգնաժամի կարգավորման քառաստիճան մեխանիզմ:
Դաշնային դատավոր Գաբրիելա Հարդը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղավոր է ճանաչել կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ՝ քաղաքական գործչի դեմ սկսված երկրորդ քրեական դատավարության շրջանակներում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի միջազգային գործերով տեղակալ Դեւիդ Մելփասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավարի պաշտոնի համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է որոշակի պարտավորություններ ստանձնել, որոնք թույլ կտան բարելավել ԿԺԴՀ-ի տենտեսությունը, եթե Փհենյանը համաձայնի Կորեական թերակղզու միջուկազերծմանը։
Կարակասում փետրվարի 6-ին սկսվել է Վենեսուելայի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ ստորագրահավաքի արշավը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին ուղեւորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ եւ այդ կերպ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հանել այն փակուղուց, որում այն հայտնվել է «ապահարզանի» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ։
Կոստա Ռիկայի նախկին նախագահ (1986-1990 եւ 2006-2010 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ:
Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարությունը ՆԱՏՕ-ին խոստացել է մինչեւ 2024 թվականը ռազմական ծախսերը հասցնել երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,5 տոկոսին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիան պետք է հենվի ոչ միայն ռազմական միջոցների վրա:
Ամերիկացիների կեսից ավելին վստահորեն հայտարարում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին դեմ կքվեարկեր հաջորդ ընտրություններում, որոնք նշանակված են 2020 թվականի նոյեմբերին:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն ներկայացնում Btexit-ի վերաբերյալ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետից իրատեսական առաջարկներ են ակնկալում փակուղուց դուրս գալու վերաբերյալ։
Հայաստանն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է փետրվարի 6-ին:
«Ռուբիկոն» խմբավորումից հույն անարխիստները գրավել են հունա-թուրքական առեւտրական պալատի շենքը:
Միացյալ Նահանգներն իրականացրել է «Մինիթմեն-3» (Minuteman III) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձնական արձակում:
«Թալիբան» շարժումը հանդես է գալիս իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին, քանի որ դրանք խոչընդոտում են հաշտության գործընթացին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անօրինական է համարել իր նկատմամբ կայացված դատավճիռը, նշելով, որ այն գրվել է երկրի ներկայիս իշխանությունների թելադրանքով։
ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, եւ նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին:
Բուլղարիայի կառավարությունը փետրվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է պետության ժամանակավոր նախագահ:
ՆԱՏՕ-ի մասնակից 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ Մոսկվայում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, բայց վարչապետը խույս է տալիս հանդիպումներից։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իմաստուն մարդիկ են, նրանք գլխավոր քարտուղարի խնդրի վերաբերյալ ճիշտ որոշում կկայացնեն: Այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Հյուսիսատլանտյան դաշինքի 29 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա Լոնդոնում 2019 թվականի դեկտեմբերին: