Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրին կասկածում են սեռական ոտնձգությունների մեջ. Teletica
Կոստա Ռիկայի նախկին նախագահ (1986-1990 եւ 2006-2010 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնել է Teletica հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ Կոստա Ռիկայի դատախազությունը ոտնձգությունների վերաբերյալ դիմում է ստացել քաղաքացիական ակտիվիստուհուց՝ Ազգային ազատագրման կուսակցությունից նախկին պատգամավորի դուստրից:
Այդ դիմումի համաձայն, հանցագործությունը կատարվել է 2014 թվականի դեկտեմբերին Արիասի տանը: Կնոջ խոսքով, որն այն ժամանակ 30 տարեկան էր, ինքը հանդիպել է նախկին նախագահի հետ՝ քննարկելու հնարավոր օգնությունն իր աշխատանքին միջուկային զինաթափման բնագավառում: Այդ հանդիպմանը այն ժամանակ 74-ամյա քաղաքական գործիչն իբր անվայել է պահել իրեն եւ սկսել Է հետամտել տիկնոջը, նշում է հեռուստաալիքը: Արիասն ինքը մերժում է մեղադրանքները:
«Պետք է ասեմ, որ կտրականապես մերժում եմ ինձ հասցեագրված մեղադրանքները: Ես երբեք ինձ անհանգալից չեմ պահել որեւէ կնոջ կամքի նկատմամբ, մանավանդ այլ մարդու հետ հարաբերվելու նրա ազատության առումով»,-ասված է նրա հայտարարության մեջ:
1987 թվականին Արիասը Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Սալվադորում եւ Գվատեմալայում քաղաքացիական պատերազմների դադարեցմանը ցուցաբերած օգնության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: