
Աթենքում անարխիստները գրավել են հունա-թուրքական առեւտրական պալատի շենքը

«Ռուբիկոն» խմբավորումից հույն անարխիստները գրավել են հունա-թուրքական առեւտրական պալատի շենքը: Այդ մասին հայտարարություն է զետեղված անարխիստական կազմակերպության պորտալում:
Ակցիան անցկացվել է ի նշան քրդերի հետ համերաշխության, որոնք պահանջում են դադարեցնել իրեն առաջնորդ Աբդուլլա Օջալանի մեկուսացումը: Հայտարարության մեջ ասված է, որ ակցիային մասնակցում են նաեւ քրդեր:
«Համերաշխություն քրդերի հետ, որոնք հացադուլ են անցկացնում Օջալանի մեկուսացումը դադարեցնելու պահանջով»,-նշվում է հայտարարության մեջ: Քրդերի առաջնորդը 1999 թվականից ցմահ բանտարկություն է կրում թուրքական բանտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: