
Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան դատապարտվել է գրեթե 13 տարվա բանտարկության. Globo

Դաշնային դատավոր Գաբրիելա Հարդը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղավոր է ճանաչել կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ՝ քաղաքական գործչի դեմ սկսված երկրորդ քրեական դատավարության շրջանակներում: Փետրվարի 6-ին այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուլա դա Սիլվան դատապարտվել է 12 տարվա եւ 11 ամսվա բանտարկության: Խնդրո առարկա գործը վերաբերում է Սան Պաուլուի նահանգի Ատիբայա բնակավայրում գտնվող տանը եւ հողամասին: Իրավապահ մարմինների վարկածով՝ այդ անշարժ գույքի իսկական սեփականատերը Լուլա դա Սիլվան է, թեեւ պաշտոնապես այն գրանցված է նրա շրջապատի մարդկանց անուններով:
Հետաքննությունը ենթադրում է, որ Ատիբայայի տունը նախկին նախագահի կողմից կարող Էր ձեռք բերվել ապօրինի ստացված միջոցներով կամ քաղաքական գործչին հանձնված լինել ինչ-ինչ արտոնությոնների փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: