Յանուկովիչն անօրինական է համարել պետական դավաճանության գործով ուկրաինական դատարանի վճիռը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անօրինական է համարել իր նկատմամբ կայացված դատավճիռը, նշելով, որ այն գրվել է երկրի ներկայիս իշխանությունների թելադրանքով։
«Դատավճիռը գրվել է իշխանությունների թելադրանքով, եւ այն ճնշումը, որը եղել է դատարանի վրա, աննախադեպ է, դատավճիռը ընդհանուր ոչինչ չունի օրենքի հետ. քրեադատավարական օրենսգրքի համատարած խախտումներ են, ամեն ինչ կառուցված է ստի եւ ատելության վրա»,-ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
Ուկրաինայում ավելի քան մեկուկես տարի տեւած դատական գործընթացից հետո Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը հունվարի 24-ին Ուկրաինայի նախկին նախագահին հեռակա կարգով դատապարտել է 13 տարվա բանտարկության, բայց ամբողջովին արդարացրել է մեղադրանքի հանգուցային կետով, որը վերաբերում է Ղրիմը կորցնելուն:
Այս գործի շրջանակներում, որը Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից Յանուկովիչի նկատմամբ հարուցվել էր 2014 թվականի փետրվարին իրականացված պետական հեղաշրջումից հետո, նախկին նախագահը մեղադրվում էր երեք կետով՝ պետական դավաճանության, ագրեսիվ պատերազմ վարելուն աջակցելու եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության դեմ ոտնձգությանը մեղսակից լինելու մեջ: