Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան մտադիր են քայլեր ձեռնարկել Վենեսուելայի ճգնաժամի լուծման համար:
«Պետդեպի արձագանքը ցուցիչ է այն բանի, որ մենք մտնում ենք մի խաղի մեջ, որը որ մերը չէ, և մենք պարզապես այդ խաղը խաղալու իրավունք չունենք: Մտնելով Սիրիա՝ մենք խնդիրներ ենք ստեղծում և՛ մեր զինվորների համար, և՛ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների համար, և՛ հենց ՀՀ-ի համար: Սա չէր կարելի հաշվի չառնել: Նաև մեր զորախումբը Սիրիայում է գտնվում ՀՀ բազմաթիվ օրենքների խախտմամբ, սա պարզապես ինքնիրավչություն է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշմանը:
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն քսան զինվորական, ևս քսանը վիրավորվել են:
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22,01 տրլն դոլար նոր ռեկորդային նշագծին: Համապատասխան տվյալները տարեկան հաշվետության մեջ փետրվարի 12-ին տարածել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ կառավարության ծրագրում չկա որևէ անդրադարձ հայ-թուրքական հարաբերություններին, Գոբլը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ այդ թեման պարզապես չկա արտաքին քաղաքական օրակարգում:
Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի է նաև որպես ԻՍԻՊ (ISIS) կամ Դաեշ) ջիհադիստների հետ կողք կողքի կռվելու համար»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսիին ներկայացրել են Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու ծրագրի մանրամասները:
«Մենք երբեք պետք է նման միտք չունենայինք, որ ահաբեկիչների շրջանում մտցնեինք Հայաստան անվանումը, քանի որ հայտնի ահաբեկչական խմբավորումներին երբեք չենք կարող բացատրել, որ Հայաստանից եկած զորախումբը զուտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար է ժամանել Սիրիա»։
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը մարտի 29-ից ավելի ուշ ժամկետ տեղափոխելու հնարավորություն գոյություն ունի, սակայն Լոնդոնից համապատասխան խնդրագիր առայժմ չի ստացվել:
ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր տասը քաղաքացուց չորսը ճգնաժամային իրավիճակում են պարենային անվտանգության հարցում:
Ռուսաստանը մտադիր է «կոտրել» ՆԱՏՕ-ն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, որը փետրվարի 13-ին այցելել է լեհական Բեմովոյում տեղավորված ամերիկացի զինվորներին:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) ընդունել է 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ թույլ կանոններով, դրանում ներառվել են, մասնավորապես, Իրանը, Իրաքը եւ Սաուդյան Արաբիան:
«Ես հիմա սա ավելի շատ եմ կարևորում, և եթե որևէ մեկն ասում է, որ նրանք այնտեղ անօրինական են գտնվում, ես գտնում եմ, որ այդ մարդն ուզում է, որ առաքելության անդամներն այնտեղ խնդիրներ ունենան, որովհետև այս ռազմական ծանր իրավիճակում ունենալ նույնիսկ մարդասիրական առաքելություն անօրինական, որևէ ձևով պաշտպանված չէ»:
Եվրամիությունը կոչ է անում շտապ կարգով նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Իրանը կարող է անսպասելի օգուտ ստանալ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից. մի շարք վերլուծաբանների կարծիքով, Վաշինգտոնն ստիպված կլինի առանձին երկրների թույլատրել հետագայում էլ իրանական նավթ գնելեւ դրանով իսկ խուսափել գների կտրուկ բարձրացումից:
Կերչի նեղուցի իրադրության կապակցությամբ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներն ընդունվում են Վաշինգտոնի հզորագույն ճնշմամբ:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:
Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեեւ դաշինքը ջանում է առավելագույնս արագացնել այդ գործընթացը:
ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխան է ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա քահանայապետին խնդրել էր օժանդակել այդ երկրում «երկխոսությունը դյուրացնելուն»:
Ռուսաստանը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ է։ Ինչպես որ ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի պետական շահի հաշվին։
Եվրոպական միությունը մեծ սխալ է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ է հռչակել:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հայրենակիցներին «պակասամիտների ժողովուրդ» է անվանել այն պատճառով, որ նրանք դադարել են քվեարկել իր օգտին:
ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։
Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:
Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ամերիկացի ներդրող, Rogers Holdings ընկերության սեփականատեր Ջիմ Ռոջերսին հրավիրել է մարտին այցելել Փհենյան:
Առնվազն 14 մարդ է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես է եկել նախընտրական ճառով:
Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին: