
Ֆրանսիայի իշխանությունները գրիպի լուրջ բռնկում են արձանագրել

Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը փետրվարի 7-ին հայտնել է, որ հոկտեմբեր ամսից երկրում գրիպից արդեն հազարից ավելի մարդ է մահացել:
«Գրիպից մահերի թվաքանակի նախնական գնահատումները ցույց են տալիս, որ մահացել է շուրջ 1,1 հազար մարդ»,-ասված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման թվով մահվան դեպքեր են գրանցվել անցյալ տարվա հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակաշրջանում:
Հաղորդագրության համաձայն, վերջին ժամանակներս գրիպն արագորեն տարածվում է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 12 հազար մարդ է բուժօգնության դիմել գրիպի կասկածանքով, նրանցից գրեթե 2 հազարը հոսպիտալացվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: