Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ազդանշանէ համարել Վրաստանի համար
ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, եւ նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին: Այդ մասին Սկոպիեի հետ արձանագրության ստորագրման արարողությունից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Մակեդոնիան եւ դաշինքի անդամ 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ: Լրագրողներն Ստոլտենբերգին հարցրել են, թե այս իրադարձությունն ինչ է նշանակում Վրաստանի անդամակցության հեռանկարների տեսանկյունից:
«Դա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այն երկրների համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որոնք ՆԱՏՕ-ի արժեքների կրողներն են»,- ասել է Ստոլտենբերգը ճեպազրույցում: Նրա խոսքով՝ դաշինքը «շատ է ոգեւորված է այն բանից, ինչ տեսնում է Վրաստանում, այն է՝ հանձնառությունը բարեփոխումներին եւ պաշտպանության ու անվտանգության ինստիտուտներն ուժեղացնելուն», ինչպես նաեւ ողջունում է անցյալ տարվա հուլիսի գագաթնաժողովում ղեկավարների կողմից պարզորոշ արտահայտված հանձնառությունը Վրաստանի անդամակցության հեռանկարներին:
«Մենք խորացրել ենք Վրաստանի հետ համագործակցությունը: Այսպիսով, մենք կշարունակենք Վրաստանին աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու տանող նրա ճանապարհին»,-հավելել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: