Բաժիններ՝

Վենեսուելայի իշխանությունները խոչընդոտում են հումանիտար օգնության փոխադրումներին. Գուայդո

Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի նախագահ, հայտարարել է, որ երկրում անդադար մարդասիրական օգնության փոխադրումներ են իրականացվում, բայց իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում դրա համար։

«Մինչ մենք ամբողջ օրն աշխատում ենք, որպեսզի հաջողությամբ տեղ հասցնենք մարդասիրական օգնությունը, Վենեսուելայի իշխանությունները պնդում են հետաձգել դեղորայքի ու սննդամթերքի մատակարարումը նրանց, ովքեր դրա սուր կարիքն ունեն»,-գրել է Գուայդոն Twitter-ում:

«Մենք կհասնենք հումանիտար օգնություն մատակարարելուն, որովհետեւ խոսքը վերաբերում է կյանքեր փրկելուն»,-հավելել է նա:

Twitter-ում զետեղված հաղորդագրությունն ուղեկցվում է տեսահոլովակով, որտեղ ցուցադրված են այն ճանապարհի լուսանկարները, որը փակված է ավտոցիստեռնով եւ կոնտեյներներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս