Բաժիններ՝

Գերմանիան ՆԱՏՕ-ին խոստացել է մինչև 2024թ. պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 1,5 տոկոսին. Spiegel

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարությունը ՆԱՏՕ-ին խոստացել է մինչեւ 2024 թվականը ռազմական ծախսերը հասցնել երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,5 տոկոսին: Այս մասին հայտնել է Der Spiegel հրատարակությունը՝ վկայակոչելով այն փաստաթուղթը, որը փետրվարի 5-ին դաշինքում Գերմանիայի մշտական ներկայացուցիչը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին:

«(Ռազմական ծախսերի) այդ աճը 2024 թվականից հետո կշարունակվի»,- ասված է այսպես կոչված ռազմավարական մակարդակի մասին հաշվետվությունում: Գերմանիան ՆԱՏՕ-ի երկրներից վերջինն է տրամադրել այդ փաստաթուղթը: Հաշվի առնելով ԳԴՀ-ի ՀՆԱ-ի զարգացումը՝ 2019 թվականին պաշտպանության փաստական ծախսերը ներկայիս 43,2 միլիարդ եվրոյից 2024 թվականին կաճեն մինչեւ ավելի քան 60 միլիարդ եվրո:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ նրանք բավականաչափ չեն ծախսում բանակի համար: Անցյալ տարի ԳԴՀ-ի ռազմական բյուջեն կազմել է 38,5 միլիարդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս