
Մադուրոն միացավ Կարակասի կենտրոնում ԱՄՆ-ի դեմ կազմակերպված ստորագրահավաքին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ առաջին տիկին Սիլիա Ֆլորեսն ստորագրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչը՝ Վենեսուելայի գործերին չմիջամտելու պահանջով: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Փետրվարի 7-ին Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն տիկնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ուղեկցությամբ եկել են Բոլիվար դե Կարակաս հրապարակ, որտեղ գտնվում է ստորագրահավաքի կետերից մեկը: Առաջինն ստորագրել է Մադուրոն, այնուհետեւ՝ Ֆլորեսը:
«Այսօր մենք ստորագրեցինք հանուն խաղաղության եւ ամեն օր մենք այն պաշտպանում ենք բոլոր ոտնձգություններից, սիրով, համբերությամբ ու վճռականությամբ, ինչպես միշտ Նիկոլաս Մադուրոյի հետ միասնական ճակատով»,- գրել է Ֆլորեսն իր թվիթերում:
Ակցիայի նպատակն է՝ 10 միլիոն ստորագրություն հավաքել Վենեսուելայի գործերին ԱՄՆ-ի միջամտության դեմ՝ երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: