Valve խաղային ստուդիայի հիմնադիրներից մեկի ու ներկայիս տնօրենի՝ Գեյբ Նյուլայի կարողությունը գերազանցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությանը:
Իտալացի մոդելագործ եւ նորաձեւության սեփական տան հիմնադիր Ջորջո Արմանին հաճոյախոսություն է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Դիզայների կարծիքով՝ քաղաքական գործիչը նկատելիորեն փոխվել է, «դարձել ավելի սլացիկ, իսկ սանրվածքն ավելի լավ տեսք ունի»: Բացի այդ, Արմանին ընդգծել է, որ դեմ չէ հագցնել նրա կնոջը՝ Մելանյային:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանից դուրս գալու պահին:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտող Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը գերազանցում է 40-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը, մեկնաբանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ քննադատական վերջին հայտարարությունները, կոչ է արել ստեղծել եվրոպական պաշտպանական անկախ համակարգ:
«Թրամփի համար չենք քվեարկել, բայց հուսով ենք, որ մեր նոր նախագահը կբերի միասնություն»,- Վահե Հովհաննիսյանն Ամերիկայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների նման Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփին չափավոր լավատեսությամբ է նայում:
Ռուս զինվորականները վերջին օրերի ընթացքում սիրիական Հալեպ քաղաքի բնակիչներին են փոխանցել 4.4 տոննա հումանիտար օգնություն:
Թուրքիայում ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին օգնականը:
Չնայած ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալը որոշակիորեն սահմանափակում է տարբեր հարցերի շուրջ Թուրքիայի կողմից ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը, սակայն մյուս կողմից էլ, ինչպես երևաց վերոնշյալից, ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար սպառնալիքների դեպքում հանդիսանում է «հովանոց», որի տակ նա թաքնվում է՝ շահարկելով կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածը։
Ռուսաստանը հայտնվել է Bloomberg Innovation Index-ի նորարարական տնտեսությունների վարկանշային աղյուսակում՝ իջնելով 14 կետով։ Դա ամենազգալի նվազումն է վարկանշային աղյուսակում ներառված երկրների թվում։
Եթե Ռուսաստանը չմիջամտեր Սիրիայի հակամարտությանը, ահաբեկիչները Դամասկոսը կգրավեին 2-3 շաբաթվա ընթացքում, այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ պետք է հավանության արժանանա խորհրդարանի անդամների կողմից, հայտնում է BBC-ն։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
«Ծառուկյանի վերադարձի որոշումն իշխանական նախընտրական կոմբինացիայի բաղադրիչ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։
Ֆրանսիայի նախկին վարչապետ և երկրի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու Մանուել Վալսը արձագանքել է Եվրամիության վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌԴ դիվանագետների նկատմամբ ԱՄՆ հատուկ ծառայությունների հավաքագրման ակտիվության մասին, հայտնում է Interfax-ը։
Ամերիկահայ հայտնի երաժիշտը Սերժ Թանկյանը մեջլիսում համարձակ հայտարարություններով հանդես եկող հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «ժուլիկ» է անվանել Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլին, որը առնչություն ունի ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված փաստաթղթի հետ՝ իբրև Մոսկվան կոմպրոմատ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
«Ես գրեթե վստահ եմ, որ Մոսկվայում՝ Թրամփի հյուրանոցի համարում, հատուկ սարքավորում է տեղադրված եղել»։
Ղրղըզստանի կառավարությունը երեկ՝ հունվարի 16-ին, Դաչա-Սուու ավանում՝ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մերձակայքում կործանված թուրքական Boeing 747 ինքնաթիռի ավիաաղետի զոհերի և տուժածների ընտանիքներին կհատկացնի 70 հազարական սոմ՝ 1000-ական դոլար։
Պայթուցիկ նյութեր թուրքական ACT Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747 ինքնաթիռի կործանման վայրում չեն հայտնաբերվել, Interfax-ին հայտնել է Ղրզըզստանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Բակիտ Սեիտովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նման չէ իր նախորդներից ոչ մեկին իր հայացքների պատճառով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- նշեց Լավրովը:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 2 կասկածյալի և առգրավել հրազենները։ Ներկայումս ընթանում է հետաքննություն։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը լքում է իր պաշտոնը, չի կարծում, թե ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին վատ են եղել, սակայն ենթադրում է, թե դրանցում խնդիրները առաջացել են ռուսական ղեկավարության մեղքով։
Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի գան լավագույն համաձայնության, քան պատժամիջոցներն են, որոնք երկրները սահմանել են միմյանց նկատմամբ, TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ բիզնեսի համագործակցության հարցով խորհրդական Էնթոնի Սկարամուչչին։
Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնել են, որ 8 ոստիկան է զոհվել և 3-ը ծանր վիրավորվել են երկրի հարավարևմտյան Վադի էլ-Գեդիդ նահանգում հսկիչ-անցագրային կետի վրա զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն։
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի բազմաթիվ մասնակիցները, որը մեկնարկում է այսօր շվեյցարական լեռնադահուկային Դավոս հանգստավայրում, չեն կարողացել վերադառնալ իրենց հյուրանոցներ լեռներում ճանապարհային պատահարի հետևանքով, TASS-ին հայտնել են ռուսական պատվիրակության անդամները։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հավանության վարկանիշը հասել է 58%-ի։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի՝ Gallup-ի հրապարակած տվյալները։