ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփին վերացնել երկիր մուտքի սահմանափակումները:
ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ գերուժի` Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերաբնականոնացման միտումներով:
Politiko-ն նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են շփվել CNN-ի թղթակիցների հետ, բայց, օրինակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը կամ ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը չեն մասնակցում հեռուստաալիքի ծրագրերին, այդ թվում՝ «Երկրի դրությունը» ամենշաբաթյա կիրակնօրյա հաղորդմանը: Ավելի վաղ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ Սփայսերը մերժել է այն ենթադրությունը, որ CNN-ին իբր մեկուսացրել են Սպիտակ տնից:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով Պետքարտուղարության վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ ԱՄՆ նոր վարչակազմին»,- այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը դեսպանատան 15 ամիսների գործունեության, ծրագրերի և ուղեգծերի ամփոփման շրջանակում նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Մոնտեբելլոյում կազմակերպված հայկական Սուրբ ծննդյան ընթրիքի ժամանակ հայտարարել է Արցախի պետականությունը ճանաչելու կարևորության մասին: Այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը:
Գերմանիայի ոստիկանությունը ձեռնամուխ է եղել հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողության Գեսսեն շրջանում։
Ուկրաինայի արևելքում մարտերը չեն դադարում։ Ուկրաինայի ժամանակով ժ. 14.00-ի դրությամբ սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի 2 զինվորական, ևս 2-ը վիրավորվել է։
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին անջատ խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:Եթե նախարարները շահագրգռություն հանդես բերեն, մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը»,-նշել է նա:
Ռուսաստանի զինված ուժերը 2017թ. կանցկացնեն ավելի քան 2800 զորավարժություն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանի մասնավոր ինքնաթիռը խուզարկվել է ներգաղթի ոստիկանության կողմից: Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ կատարվածը կապված է օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի հետ, որով մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիներին արգելվում էր մուտքն ԱՄՆ:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընտրողների հետ հանդիպմանը կիթառ է նվագել ու կատարել իր հեղինակած երգը («Երջանկության լույսը»), հայտնում է RIA Novosti-н:
Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող Համահայկական ուսանողական ասոցիացիան կհամակարգի «Ժխտման բիծ» խորագիրը կրող ամենամյա լուռ բողոքի ակցիան` ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման:
ՌԴ իշխանությունները որոշում են կայացրել բարձրացնել ռուսաստանցիների կենսաթոշակային տարիքը։
Հունվարի 26-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն Իտալիայի պատգամավորների պալատում մասնակցել է «Շոայի հիշողությունից մինչև մեր ժամանակների ազգերի առաքյալները» գիտաժողովին: Այն կազմակերպել էին «GARIWO» (Garden of Righteous People) հասարակական կազմակերպությունը և «Democrazia Solidale» կուսակցությունը:
ՄԱԿ-ի նախկին քարտուղար Պան Գի Մունը մտադիր չէ հավակնել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնին, հայտնում է հարավկորեական YTN հեռուստաալիքը։
«Զրոյական տոկոսադրույքը գործելու է 2017 թվականի մարտի 1-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ»,- նշել է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ հանգիստն անցկացնում է Մեծ Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում՝ բրիտանացի միլիարդատեր, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել իր գործընկերոջից վերջերս Twitter-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կատարած վերջին գրառման համար, որի գործողությունները լատինաամերիկյան երկրի իշխանությունները գնահատել էին որպես ԱՄՆ-ի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլաններին աջակցություն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է հունվարին Աստանայում կայացած բանակցությունները Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև և կոչ է արել որքան հնարավոր է արագ վերսկսել կողմերի միջև քննարկումները ՄԱԿ-ի հովանու ներքո։
WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր արխիվներում կա ավելի քան 1138 փաստաթուղթ, որոնք առնչություն ունեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի հետ։
Բեռլինում 3 տղամարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեություն ծավալելու ու արմատական իսլամիզմի մեջ։ Ինչպես հայտնել է Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը, կատարվել են խուզարկություններ և տրվել է կասկածյալներին կալանավորելու հրաման։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Լի Սուն Չժին իր գործընկեր Ջոզեֆ Դանֆորդի հետ զրույցում խնդրել է Հարավային Կորեայի տարածքում տեղակայել ռազմավարական սպառազինություններ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կոմիտեին։
Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, որն արգելում է մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքը երկիր։
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել է. նրանք պետք է «հաշտվեն կամ հեռանան»:
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ավելի քան 3000 միավոր բնակարանների կառուցմանը Հորդանան գետի Արևմտյան ափին։
«Վերջապես բոլորս միասին ենք: Ոչ ոք չի բացակայում: Իմ ընտանիքս ինձ հետ է, ու ես երջանիկ եմ»,- ասել սոմալացի Անշուրը:
Հայցը, որին մտադիր է միանալ Շնայդերմանը, հարուցել է Քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանների ամերիկյան միությունն Իրաքի երկու քաղաքացիների անունից, որոնց ձերբակալել են Ջոն Քենեդիի օդանավակայանում՝ չնայած այն բանին, որ երկուսն էլ գործող այցագրեր են ունեցել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում է«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին քննարկելու է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը փակ ռեժիմով:
«Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ծառայում է ՀՀ շահերին` փորձելով պահպանել ստատուս-քվոն հակամարտության գոտում։ Սակայն ՄԽ-ն խնդիր ունի առաջ մղել բանակցությունները, որոնց ընթացքում պետք է հասունանա կարգավորումը, երբ կողմերը հեռու են կարգավորումից, ՄԽ-ն խնդիր է դնում պահպանել ստատուս-քվոն»։