Բաժիններ՝

Պակիստանը ժամանակավորապես դադարեցրել է գնացքների երթևեկությունը Հնդկաստան

Պակիստանի իշխանություններն անորոշ ժամանակով դադարեցրել են Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ Samjhota Express գնացքի շաբաթական երկու անգամ երթեւեկությունը՝ կապված երկու երկրների հարաբերություններում լավածության աճի հետ: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է Doon թերթը՝ վկայակոչելով Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը:

Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ գնացքը «(Պակիստանի) Լահոր (քաղաքի) եւ (Հնդկաստանի) Աթարի (քաղաքի) միջեւ երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին երթեւեկությունը կվերսկսի այն բանից անմիջապես հետո, երբ կբարելավվի անվտանգության հետ կապված իրադրությունը»:

Ավելի վաղ Իսլամաբադում խոստացել էին, որ գնացքի չվացուցակում փոփոխություններ չեն լինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս