Բաժիններ՝

ԱՀԿ-ն համաշխարհային հանրակցությունից 148 մլն դոլար է խնդրել էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն շրջաններում ստեղծված իրավիճակից, որտեղ մոլեգնում է էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը ((ԷՎՊՀ): Կազմակերպությունը համաշխարհային հանրակցությունից խնդրել է շտապ 148 մլն դոլար հատկացնել մահացու վտանգավոր վիրուսի դեմ պայքարելու համար, որը հուլիսի վերջից ավելի քան 550 կյանք է խլել։

«Շտապ 148 մլն դոլար է անհրաժեշտ ԷՎՊՀ-ի հակազդման աշխատանքներին մասնակցող բոլոր գործընկերների համար, որպեսզի նրանք շարունակեն աշխատանքը,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը տարածվել է Ժնեւում: Առայժմ 10 մլն դոլարից պակաս գումար են խոստացել»: Այս կոչը հրապարակվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսի՝ ԿԴՀ հերթական ուղեւորությունից մեկ շաբաթ առաջ:

Այցի ծրագրում հանդիպումն է աֆրիկյան երկրի նախագահ Ֆելիքս Չեսեքեդիի հետ եւ այցելությունը ԷՎՊՀ-ի բռնկման շրջանում գտնվող Բութեմբո եւ Քաթվա քաղաքներ: ԿԴՀ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 26-ի դրությամբ երկրում հուլիսից ի վեր ԷՎՊՀ-ով հիվանդացել է 875 մարդ, որոնցից 551-ը մահացել է: Բուժաշխատողները հետազոտում են 196 կասկածելի դեպք:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս