Բաժիններ՝

Բրատիսլավայում կհայտնվի առաջին գիշերային քաղաքագլուխը

Այս տարի Բրատիսլավայում կհայտնվի առաջին գիշերային քաղաքագլուխը: Նա պատասխանատու է լինելու քաղաքի երեկոյան ու գիշերային կյանքի զարգացման համար ու նաեւ միջնորդի դեր կխաղա գիշերային հաստատությունների սեփականատերերի ու պաշտոնյաների միջեւ: Այդ մասին հայտնել է «Եվրո Պլյուս»-ը:

Նրա պարտականությունների մեջ նաեւ կմտնի այդ ժամերին անվտանգության համալիր զարգացումը՝ փողոցների լավագույն լուսավորության ապահովումից մինչեւ ոստիկանության հետ փոխգործակցությունը եւ պարեկախմբերի աշխատանքի բարելավումը:  Վերջապես, գիշերային քաղաքագլուխը պետք է ստեղծի Բրատիսլավայի գիշերային կյանքի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն:

Բրատիսլավան չորրորդ մայրաքաղաքը կդառնա ԵՄ-ի երկրների թվում, որտեղ կա այդ պաշտոնը: ԵՄ-ում (նաեւ ամբողջ աշխարհում) առաջինը գիշերային քաղաքագլուխ է ունեցել Ամստերդամը 2012 թվականին: Երկու տարի անց նման քաղաքագլուխ է հայտնվել Լոնդոնում, իսկ բոլորովին վերջերս այդ պաշտոնը հիմնել են Պրահայում:

Եվրամիության երկրներում այդպիսի քաղաքապետեր կան ոչ միայն մայրաքաղաքներում: Այսպես, անցյալ տարի գիշերային քաղաքագլխի առաջին ընտրություններն անցկացվել են գերմանական Մանհեյմում, որտեղ ապրում է 300 հազար մարդ: Այս քաղաքն ստացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «երաժշտական մայրաքաղաքի» կարգավիճակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս