
Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով Ճապոնիայի վարչապետ իր վերընտրվելը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի պաշտոնում իր վերընտրվելը, որը դառնում է կառավարության ղեկավար: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում փետրվարի 28-ին կայացած քննարկումների ժամանակ: Աբեի ներկայիս լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբերին:
«Մեր կուսակցության գործերը մենք կքննարկենք ԼԴԿ-ի ներսում,-հայտարարել է վարչապետը ընդդիմությունը ներկայացնող պատգամավորին:-Այդ մասին կարող եք չանհանգստանալ»: Ինչպես հայտնել է Kyodo գործակալությունը, փետրվարի 27-ին ԼԴԿ-ի գործադիր խորհրդի նախագահ Կացունոբու Կատոն հայտարարել է, որ վարչապետ Աբեին կարող է հնարավորություն տրամադրվել 2021 թվականի սեպտեմբերին վերընտրվել նոր չորրորդ ժամկետով:
Դրա համար հարկավոր է փոխել կառավարող կուսակցության կանոնադրությունը: Առայժմ այն թույլ է տալիս իր առաջնորդին վերընտրվել երեք անգամից ոչ ավելի եւ այդ պաշտոնում գտնվել ոչ ավելի, քան ինը տարի: