Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի

Ուկրաինան մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կստանա PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների խմբաքանակ՝ Patriot համակարգերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջիկա օրերին մենք կստանանք փաթեթ ԱՄՆ-ից, ինչպես նաև եվրոպացիների հետ առանձին պայմանավորվածություններ ունեինք, այնտեղ դեռ կոնկրետ ժամկետներ չկան, բայց կլինեն լրացուցիչ PAC-3 հրթիռներ», – հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինային սպասվո՞ւմ են գործընկերներից PAC-3 հրթիռների արագ մատակարարումներ։

Զելենսկին նաև նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի տարածքում Patriot-ի համար հրթիռների արտադրության շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրության լիցենզիա։ Bloomberg գործակալությունը գրել էր, որ Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար կալանիչ հրթիռների հնարավոր արտադրության գործարկումը երկար ժամանակ կպահանջի և թույլ չի տա Կիևին արագորեն համալրել զինանոցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031