«Ֆրանսիայի հայ համայնքը պետք է իր առաջնահերթությունները վերանայի։ Ցեղասպանության ժխտողականության օրենքը պետք է դնենք մեր առաջնահերթությունների ցանկում՝ դրան բացարձակ առաջնահերթություն չտալով, որովհետև Սփյուռքը շատ ավելի այժմեական և շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի, ինչպիսին Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն է»:
Անվանի ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում իր երկրպագուներին է ներկայացրել վերջերս լույս ընծայված գիրքը, զրուցել արվեստի, պատմության եւ ժամանակների զուգահեռների մասին:
Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` նույն ինքը Գրիգոր Օհանյանը:
Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը մտադիր է նշանակել թվային տեխնոլոգիաների դեսպան, ինչն աշխարհում կդառնա այդ պաշտոնի ստեղծման առաջին դեպքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Մեքսիկան «չափազանց երկար է օգտագործել ԱՄՆ-ին» և անուղղակիորեն պատասխանատու է ԱՄՆ-ի «խոշորագույն առևտրային դեֆիցիտի համար»։
ԵՄ երկրների ղեկավարությունը խնդիրների է բախվում ԱՄՆ նոր վարչակազմի հետ ընդհանուր դիրքորոշումների որոնման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում բանակցությունների ժամանակ, հայտնում են ԶԼՄ-ները։
Գլխավոր քարտուղարը նաև կարևորեց ՀՀ քաղաքական ուժերի հետ փոխզիջման ճանապարհով ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև ներկայիս օրենսդրական բարեփոխումներում քաղաքացիական հասարակության գործուն ներգրավվածությունը:
ՌԴ կառավարությունում պատրաստվում են 25 մլրդ ռուբլու (415 մլն դոլար) ծախսերի կրճատման, որն ուղղված էր լինելու գիտատեխնիկական համալիրի զարգացմանը։
Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանը կքվեարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզային պահանջների չեղարկման օգտին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայի ԱԳՆ նոր ղեկավար Զիգմար Գաբրիելը, որը այսօր ստանձնում է իր պաշտոնը, վաղը կուղևորվի Փարիզ։ Դա կլինի նորանշանակ նախարարի առաջին օտարերկրյա ուղևորությունը նոր պաշտոնում, որի ընթացքում նա իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի Ուկրաինայի հարցն ու այլ միջազգային թեմաներ։
ԴԱԻՇ-ի զինյալներն այրում են Մոսուլի մերձակայքում նավթի պահեստները ու այրում են նավթահորերը։ Տեսանյութը դեպքի վայրից հրապարակել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։
Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը չեղարկել է ընտանիքում ծեծի համար սահմանված պատասխանատվությունը։
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատել է արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից եւ նրա լիազորությունները հանձնել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունը տեղի է ունեցել ԳՖՀ-ի նախագահի նստավայրում՝ Բելվյու դղյակում:
Հունաստանը կողմ է հանդես գալիս Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ուղիղ երկխոսությանը և խոստանում է այդ գիծը առաջ տանել ԵՄ-ում, բացի այդ, առաջարկում է ստեղծել ԵՏՄ-Հունաստան տնտեսական խորհուրդ և հրավիրել բիզնես-համաժողով, որը կարող է կայանալ աշնանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի երգչուհի Մադոննային զզվելի է անվանել, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն անհանգստացած է լատինաամերիկյան երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրատնտեսական քաղաքականությունից, գրում է արգենտինական Clarin պարբերականը։
Հունվարի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծն ու այն ուղարկել կազմակերպության անդամ երկրների վավերացմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների առողջացման նպատակով։
Չիլիում չեն դադարում ուժեղ անտառային հրդեհները, որոնք ամենամասշտաբայինն են երկրի պատմության մեջ։ Երկրի կենտրոնական մասում գրանցվել է հրդեհի 85 օջախ, կրակն ընդգրկել է 190 հազար հա տարածք։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «եղբայրական Ուկրաինան» ներկայումս պայքարում է իր անկախության համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ շաբաթ օրը, հայտնում է RIA Novosti-ն։
Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը նախապատրաստել է Սիրիայի Սահմանադրության իր նախագիծը և մտադիր է փաստաթուղթը ներկայացնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, լրագրողներին այսօր տեղեկացրել է կուսակցության ներկայացուցիչ Խալեդ Իսսան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից Սթիվեն Բեննոնը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ում ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են և նրանք պետք է «իրենց ձայնը կտրեն»։
Պաղեստինի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտնել է, որ իր երկիրն ստացել է 221 մլն դոլարի տրանշի ստացումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը զենք է մշակում տիեզերական տարածությունում արբանյակների դեմ, այդ թվում լազերներ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի բոլոր բարձրաստիճան ղեկավարները լքել են իրենց պաշտոնները, հայտնում է The Washington Post-ը։
Արևմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ուժի դիրքերից, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ձգտի խուսափել կոնֆլիկտներից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 ու հետաձգվել 15 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են այն մասին, որ ունեն տեղեկություններ Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ը հնարավոր ուժեղ ահաբեկչության վերաբերյալ: Այս առնչությամբ դեսպանությունից Շվեդիայի քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից: