Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներն ավարտեցին անձնական հանդիպումը և նստեցին ընթրիքի սեղանի շուրջ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել են դեմառդեմ հանդիպումը, որը շարունակվել է մոտավորապես 10 րոպե: Դրանից հետո սկսվել է համատեղ ընթրիքը երկու երկրների ներկայացուցիչների նեղ կազմով: Այդ մասին Հանոյի մամուլի կենտրոնից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ամերիկյան կողմից ընթրիքին մասնակցում են նաեւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին: Կորեական կողմից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը, արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն: Ընթրիքին ներկա չէ Կիմ Չեն Ունի հարազատ քույրը, որին համարում են նրա մերձավոր խորհրդականներից մեկը:

Ինչպես սպասվում է, ընթրիքը կտեւի գրեթե երկու ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728