
Կիմ Չեն Ունի հետ բանակցություններում «շատ մեծ հաջողություն է ձեռք բերվել». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ բանակցությունները հաջող են ընթանում։ Բանակցություններում «շատ մեծ հաջողություն է ձեռք բերվել», ասել է նա, նշելով որ Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա է սպասում: Ընդլանված կազմով բանակցություններում ոչ մեծ ընդմիջման ընթացքում Թրամփը եւ Կիմ Չեն Ունը մոտեցել են լրագրողներին:
Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԱՄՆ-ն իր պաշտոնական ներկայացուցչությունը բացել Փհենյանում, ասել է. «Հետաքրքիր հարց է, ցանկալի կլիներ պատասխան ստանալ դրան: Գաղափարը լավն է»: Կիմ Չեն Ունը նշել է, թե բացառված չէ, որ «դա կողջունվի»: «Ես այստեղ չէի լինի, եթե դա չուզենայի»,- ասել է ԿԺԴՀ-ի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ցանանում է ինքն արդյոք միջուկազերծում: Թրամփը արձագանքել է. «Հիանալի պատասխան, հավանաբար, լավագույնը նրանցից, որոնք դուք լսեցիք»:
Այսօր Հանոյում ընթանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եւ ԱՄՆ-ի նախագահի բանակցությունների երկրորդ օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: