
Ամերիկացիների կեսից ավելին Ռուսաստանը համարել է ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը

Ամերիկացիների մեծ մասն սկսել է Ռուսաստանը համարել Միացյալ Նահանգների գլխավոր թշնամին: Այս մասին է վկայում Gallup-ի անցկացրած հարցումը։
Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը 32 տոկոս ցուցանիշով առաջ է անեցել Չինաստանից (21 տոկոս) եւ Հյուսիսային Կորեայից (14 տոկոս): Ըստ որում 2018 թվականին Ռուսաստանը գլխավոր թշնամի էր համարել ամերիկացիների սոսկ 19 տոկոսը, իսկ ԿԺԴՀ-ի օգտին այն ժամանակ քվեարկել էր ԱՄՆ-ի բնակիչների 51 տոկոսը:
Բացի դրանից, ամերիկացիների 52 տոկոսը Ռուսաստանի ռազմական հզորությունը համարում է որպես վտանգավոր սպառնալիք Միացյալ Նահանգների շահերի համար: 2016 թվականին այդ տեսակետերին է ամերիկացիների 39 տոկոսը, իսկ 2004 թվականին՝ լոկ 18 տոկոսը: Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, ամերիկացիների կողմից Ռուսաստանի բացասական ընկալումը հասել է առավելագույն ցուցանիշին: