
Ինքնաթիռն շտապ վայրէջք է կատարել ուղևորների շնչառության հետ կապված խնդիրների պատճառով

Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը փետրվարի լույս 28-ի գիշերն շտապ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ չվերթի ուղեւորները գանգատվել են շնչառության հետ կապված խնդիրներից՝ ինքնաթիռում տարածված կողմնակի հոտի պատճառով: Փետրվարի 28-ին այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր Չիկագոյից Սիեթլ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, 12 ուղեւորներ գանգատվել են սալոնում զգացվող տարօրինակ հոտից եւ դժվարացած շնչառությունից:
NBC-ի տեղեկատվությամբ՝ հոտի աղբյուրը պարզել չի հաջողվել: «Ինքնաթիռը հանվել է շահագործումից եւ սպասում է ստուգման»,- նշել է օդանավակայանի ներկայացուցիչ Փատրիկ Հոգանը: Հանրանավում եղել է 144 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: