
Թրամփն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր կստորագրեն. Սպիտակ տուն

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր են փետրվարի 28-ին Հանոյի գագաթնաժողովի շրջանակում ստորագրել համաձայնագիր: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Համաձայն Թրամփի հրապարակված օրակարգի՝ առաջնորդները այդ օրը դեմ առ դեմ հանդիպում կունենան, որը կշարունակվի 45 րոպե, ինչից հետո կսկսվի ընդլայնված կազմերով հանդիպումը:
Համաձայն Սպիտակ տան տեղեկատվության՝ աշխատանքային ճաշից հետո նրանք մտադիր են «մասնակցել համատեղ համաձայնագրի ստորագրման արարողությանը»: Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, Սպիտակ տունը չի հստակեցնում:
Նույն օրը ԱՄՆ նախագահը մամուլի ասուլիս կանցկացնի:
Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը փետրվարի 27-ից պատմության մեջ երկրորդ անգամ հանդիպումներ են ունենում Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Նրանց առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում: