Ադրբեջանական ավիաընկերությունները ՀՀ-ի օդային տարածքով իրականացված թռիչքների համար վճարել են 434,316 եվրո. News.am

Ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար «Հայաերոնավիգացիա» ընկերությանը վճարել են 434 հազար 316 եվրո: Դրա մասին ասվում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նամակում:

Վճարումներն իրականացվել են «Եվրոկոնտրոլ» (Օդագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն) կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված ընթացակարգի:

Նշենք, որ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ն իրականացնում է թռիչքների աերոնավիգացիոն սպասարկումը Հայաստանի օդային տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031