Բաժիններ՝

Հնդկաստանի բանակը Քաշմիրում կրակով է պատասխանել Պակիստանի գնդակոծումներին. ANI

Հնդկաստանը փետրվարի 28-ին «ուժգին եւ ազդու» պատասխան է տվել Պակիստանի կողմից Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հրադադարի ռեժիմի խախտմանը եւ բնակավայրերի գնդակոծմանը: Այդ մասին հայտնել է ANI գործակալությունը:

Հնդկական հրետանին կրակով է պատասխանել գնդակոծմանը, որը պակիստանցի զինվորականներն սկսել են տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 06:00-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին): Փոխհրաձգությունը շարունակվել է շուրջ մեկ ժամ: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծում շարունակվում է պահպանվել լարվածությունը փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հնդիկ զինվորականների շարասյան վրա ահաբեկիչների ձեռնարկած հարձակումից հետո: Գրոհի հետեւանքով զոհվել է 45 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ» («Մուհամեդի բանակ») խմբավորումը:

Փետրվարի 26-ին Հնդկաստանի օդուժը ռմբակոծման է ենթարկել այդ խմբավորման ճամբարը Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող մասում: Ի պատասխան փետրվարի 27-ին Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Ջամուի եւ Քաշմիրի նահանգի ռազմական օբյեկտներին: Նյու Դելին եւ Իսլամաբադը նաեւ հանդես են եկել պնդումներով, թե միմյանց ինքնաթիռներ են խոցել օդային մարտի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս