Թրամփը չի բացառել ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագրի ստորագրման հնարավորությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի արդյունքներով կարող է ստորագրվել հաշտության պայմանագիր, որը կոչված է պաշտոնապես վերջ դնելու Կորեական պատերազմին (1950-1953 թթ.): Այդ մասին, ինչպես Հանոյի մեդիա-կենտրոնից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, նա ասել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպումից առաջ;
«Տեսնենք»,- պատասխանել է նա լրագրողների համապատասխան հարցին: Թրամփը եւ Կիմ Չեն Ունը փետրվարի 27-ին սկսել են պատմության մեջ երկրորդ ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովը՝ հույս հայտնելով հաջողության հասնել: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել է, որ Փհենյանը եւ Վաշինգտոնը միասին հաղթահարում են անվստահությունն ու խնդիրները, իսկ Դոնալդ Թրամփը ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավարին համարել է «մեծ առաջնորդ»: