Գագաթնաժողովի արդյունքները Թրամփին զրկեցին վերընտրվելու համար պայքարի հաղթաթղթից. Politico
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամից մեկնեց առանց միջուկային գործարքի, որը հույս ուներ կնքել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ, ինչը նրան կարեւոր հաղթաթղթից զրկեց 2020 թվականի նախագահի ընտրությունների մրցարշավի նախաշեմին: Այդ մասին գրել է Politico ամերիկյան թերթը:
«Դա ուղեւորության ցավագին արդյունքը դարձավ նախագահի համար, որը ձգտում էր արտաքին քաղաքական հաղթանակ տանել, որով նա կգնար 2020 թվականի ընտրություններին»,-նշել է հրատարակությունը:
«Երկու կողմերն էլ, կարծես, համաձայնագրի ստորագրման շեմին էին, սակայն վերջին պահին այդ պլանները խափանվեցին,-նշում է հրատարակությունը:- Անսպասելիորեն իրադրությունը 180 աստիճանով շրջվեց գագաթնաժողովում, որտեղ, թվում էր, բանն ընթանում էր դեպի գործարքի կնքում, որը Թրամփը կարող էր ներկայացնել որպես «կարեւորագույն հաղթանակ»: Դա եւս մեկ հավելում կլիներ նրա նախընտրական ճառերին, որոնցով նա հանդես է գալու հանրահավաքներում 2020 թվականի նախագահական մրցավազքի մոտենալու համեմատ:
Դրա փոխարեն Թրամփը հայտնվեց մի իրավիճակում, երբ նա ստիպված եղավ մամուլի ասուլիսում լրագրողներին բացատրել, թե ինչու երկու կողմն էլ դատարկաձեռն են մեկնում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: