Բաժիններ՝

Հարավային Կորեայի ղեկավարը կհրապարակի ԿԺԴՀ-ի հետ տնտեսական համագործակցության նոր պլանը

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մարտի 1-ին կհայտարարի ԿԺԴՀ-ի հետ հետագա տնտեսական համագործակցության պլանների մասին: Փետրվարի 28-ին այդ մասին Yonhap գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի վարչակազմի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը։

Իր ճառում Մուն Չժի Ինը կպատմի Կորեական թերակղզու զարգացման հեռանկարների մասին՝ կենտրոնանալով գլխավորապես միջկորեական հարաբերությունների տնտեսական բաղադիչի վրա, նշել է աղբյուրը: Այս շաբաթ ավելի վաղ նախագահն իր անմիջական օգնականների հետ կայացած խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ մտադիր է սկսել Կորեական թերակղզում այսպես կոչված նոր ռեժիմի նախապատրաստումը: «Դա անցումն է պատերազմից եւ դիմակայությունից խաղաղության եւ գոյակցության, գաղափարախոսական պառակտումից՝ տնտեսական բարգավաճման»,- հայտարարել է Մուն Չժե Ինը:

Ելույթը կհաջորդի ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների գագաթնաժողովին, որը փետրվարի 27 – 28-ը տեղի է ունենում Հանոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս