Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կան

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հուլիսի 10-ի վաղ առավոտյան Նաբատիե շրջանի Շոուքին և Քֆար Դաջջալ բնակավայրերի մոտակայքում հարվածել է բեռնատարի, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակում են թիրախավորել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանը։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4321-ի, իսկ վիրավորներինը՝ 12204-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031