
Կարասինը պատմել է, թե ինչն է խանգարում Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների զարգացմանը

Վրաստանի ջանադիր եվրատլանտյան նկրտումները, նրա տարածքում ՆԱՏՕ-ի ընդգրկուն զորավարժություների անցկացումը խանգարում են ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգամացն գործընթացին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը՝ փետրվարի 27-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո:
«Անշուշտ, Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման գործընթացում բարդությունները մնում են: Դրանցից գլխավորը Թբիլիսի նատոյական օրակարգն է, Վրաստանի իշխանությունների ձգտումը հնարավորինս մոտ լինելու եվրատլանտյան կառույցներին, այդ երկրի տարածքում ընդգրկուն զորավարժությունների անցկացումը»,- ասել է Կարասինը:
Ռուսական կողմը համոզված է, որ հենց դրանում է թաքնված հիմնական վտանգն ամբողջ ծավալով ռուս-վրացական հարաբերությունների առողջացման աշխատանքի համար եւ այդ մասին ուղղակի հայտարարում է երկկողմ բանակցություններում, ընդգծել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալը: