Բաժիններ՝

Մոսկվան պաշտպանում է երկխոսությունը շարունակելու ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների տրամադրվածությունը. Զախարովա

Մոսկվան պաշտպանում է երկխոսությունը շարունակելու Վաշինգտոնի եւ Փհենյանի տրամադրվածությունը, որը պետք է ամրապնդվի միմյանց ընդառաջող քաղաքական քայլերով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, փետրվարի 28-ին կայացած բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դրական ենք գնահատում ամերիկա-հյուսիսկորեական երկխոսությունը շարունակելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի տրամադրվածությունը: Համոզված ենք, որ այն պետք է ամրապնդվի միմյանց ընդառաջող իրական գործնական քայլերով եւ զարգացվի փոխզիջումային մոտեցումներով՝ շեշտը դնելով վստահության մթնոլորտի ստեղծման վրա»,-ընդգծել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում «չափազանց կարեւոր են համարում պահպանել ենթատարածաշրջանում քաղաքական-դիվանագիտական գործընթացների դրական դինամիկան ռուս-չինական հայտնի նախաձեռնությունների հունով»: ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել Հանոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս