
Պակիստանը պատրաստ է ազատել հնդիկ օդաչուին՝ լարվածության թուլացման համար

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քուրեշին հայտարարել է, որ Իսլամաբադը կարող է Դելիին վերադարձնել խոցված հնդկական ինքնաթիռի՝ ձերբակալված օդաչուին՝ լարվածության թուլացման համար: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել են տեղի զանգվածային լրատվամիջոցները:
«Մենք կցանկանայինք վերադարձնել ձերբակալված հնդիկ օդաչուին, եթե դա հանգեցնի լարվածության ապաէսկալացիայի»,- մեջբերում են անում զանգվածային լրատվամիջոցները Քուրեշիի խոսքից:
«Պակիստանի վարչապետ Իմրան Խանը պատրաստ է հեռախոսային բանակցություններ վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի հետ»,- հայտնել է նախարարը: Փետրվարի 23-ին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մի խումբ ինքնաթիռներ հարված են հասցրել Պակիստանի տարածքում «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման զինյալների դիքերին:
Իրենց հերթին Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է խփվել Քաշմիրի շրջանում: Սկզբնապես նշվել էր, թե ձերբակալվել են երկու հնդիկ օդաչուներ, սակայն ավելի ուշ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել մեկ ձերբակալվածի մասին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: