Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ունն ավարտեցին բանակցություններն ընդլայնված կազմով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը փետրվարի 28-ին Հանոյում ավարտել են բանակցություններն ընդլայնված կազմով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Գագաթնաժողովի հիմնական բանակցային մասը տեւել է ավելի քան երկու ժամ, երկու պետությունների ղեկավարները ներկայում մասնակցում են աշխատանքային ճաշկերույթին, որն ընթանում է La Club Bar ռեստորանի սրահում:

Երկու երկրների ղեկավարներից բացի, աշխատանքային ճաշկերույթին յուրաքանչյուր կողմից մասնակցում է հինգական մարդ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, փետրվարի 28-ին Հանոյի Sofitel Legend Metropole հնագույն հյուրանոցում սկսվել է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի երկրորդ օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728