Բաժիններ՝

Հանոյի գագաթնաժողովը դարձավ Թրամփի պարտությունը. The Times

Հանոյում կայացած ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովն ավարտվեց ձախողմամբ՝ դառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը: Փետրվարի 28-ին Վիետնամի մայրաքաղաքում ավարտված հանդիպմանն այս գնահատականն է տվել The Times բրիտանական թերթը:

Հրատարակությունը կարծում է, որ աշխատանքային ճաշկերույթի եւ համատեղ հռչակագրի ստորագրման արարողության չեղարկումը դարձավ «ԱՄՆ-ի նախագահի պարտությունը», որը հետեւեց այն բանից մի քանի ժամ անց, երբ նրա նախկին փաստաբան Մայքլ Քոյենը, ելույթ ունենալով Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում, Սպիտակ տան ներկայիս ղեկավարին բնութագրեց որպես ռասիստի, խարդախի եւ խաբեբայի: Ավելի վաղ գագաթնաժողովի համանման գնահատմամբ հանդես է եկել Financial Times թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728