Բաժիններ՝

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Պակիստանի և Հնդկաստանի հարաբերություններում ճգնաժամային իրավիճակը հնարավորինս շուտ կհարթվի:

Փետրվարի 23-ին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մի խումբ ինքնաթիռներ հարված են հասցրել Պակիստանի տարածքում «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման զինյալների դիրքերին: Իրենց հերթին Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ Է խփվել Քաշմիրի շրջանում: Սկզբում նշվել էր, թե ձերբակալվել են երկու հնդիկ օդաչուներ, սակայն ավելի ուշ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել մեկ ձերբակալվածի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728