Դելիի մետրոյում տագնապի կարմիր մակարդակ է սահմանվել Քաշմիրի իրադրության պատճառով. Hindu
Հնդկաստանի Դելի քաղաքի մետրոյում փետրվարի 27-ի երեկոյան տագնապի կարմիր մակարդակ է սահմանվել Քաշմիրի տարածաշրջանում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին իրադրության սրվելու պատճառով: Այդ մասին հայտնել է Hindu հրատարակությունը՝ վկայակոչելով մետրոպոլիտենի ներկայացուցչին:
«Անվտանգության ծառայությունների հանձնարարականով տագնապի կարմիր մակարդակ Է սահմանված Դելիի ամբողջ մետրոպոլիտենում»,- հայտնել է մետրոպոլիտենի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ տագնապի կարմիր մակարդակի սահմանումը ենթադրում է, որ բոլոր վերահսկիչները պետք է կայարանների բոլոր սրահները զննեն ցանկացած կասկածելի առարկաների կամ գործողությունների հայտնաբերման նպատակով եւ յուրաքանչյուր երկու ժամը մեկ զեկուցեն կարգավարական կենտրոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: