Կան մարտահրավերներ, այդ թվում՝ հայ-ամերիկյան ճահճացած իրավիճակում
Երեկ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում: Ի՞նչ կարելի է ակնկալել նրա աշխատանքից հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մեր այս հարցին ի պատասխան՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասել է.
«Կարծում եմ՝ նոր դեսպանը պրոֆեսիոնալ և պատրաստված դիվանագետ է, բավականին լուրջ ճանապարհ է անցել ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունում, այսինքն՝ Պետդեպարտամենտում, կարևոր նշանակումներ է ունեցել տարբեր պետություններում, փայլուն պատկերացում ունի նաև մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Իր նշանակման ժամանակ Սենատում ունեցած ելույթը վկայում է, որ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բավականին լավ պատկերացում ունեցող անձնավորություն է։ Այս առումով, կարծում եմ՝ դրական աշխատանք կիրականացնի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ իր իրավասությունների շրջանակներում»:
Հարցին էլ, թե ի՞նչ ժառանգություն է ստացել նախորդից, ի՞նչ կիսատ գործեր կան, նա պատասխանել է.
«Կարծում եմ՝ որպես այդպիսին, ավարտին չհասցված գործեր չկան, իհարկե, կան օրակարգային հարցեր, որոնք լուծումներ են պահանջել ու պահանջելու են, կան մարտահրավերներ, այդ թվում՝ հայ-ամերիկյան ճահճացած իրավիճակում։ Անելիքներ շատ կան, և, կարծում եմ, դեսպանն իր փորձը կներդնի՝ ակտիվացնելու երկկողմ բարձր մակարդակի շփումները, փոխայցելությունները, միևնույն ժամանակ զարկ կտա հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է, հատկապես՝ բիզնես մտածելակերպ ունեցող Թրամփի վարչակազմի օրոք»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: