Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով
Հինգշաբթի օրը Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվել է նախագահ Դոնալդ Թրամփի անունով:
«Սա շուտով կլինի աշխարհի ամենամեծ և ամենատպավորիչ օդանավակայաններից մեկը», – Truth Social-ում գրել է Թրամփը՝ արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխությանը։
Օդանավակայանի վերանվանման մասին օրենքը ստորագրել է Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։
Նշվում է, որ օդանավակայանից դուրս եկող գլխավոր ճանապարհն արդեն կոչվում է «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի բուլվար»։

