«Այն, ինչ Ադրբեջանն անում է սահմանի երկայնքով, այն, թե ինչպես է հերոսացնում մարդասպաններին, դրանք նույնպես ահաբեկչության դրսևորում են: Եթե Փարիզի, Բրյուսելի ահաբեկիչներին հերոսացնեին, դուր կգա՞ր միջազգային հանրությանը, իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչու են լռում, երբ Սաֆարովի պես տականքներին Ադրբեջանի իշխանությունները հերոսացնում են կամ համանման այլ գործողությունների են դիմում»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ հաղթանակի համար հարկավոր է դատապարտել մի քանի առանցքային քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:
WIN Gallup International-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկացած համաշխարհային առաջնորդից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:
Anonymous միջազգային խմբավորման ցանցահենները YouTube-ի իրենց պաշտոնական ալիքում տեսանյութ են հրապարակել, որտեղ Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով սպառնացել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը պատասխան գործողություններով:
ԴԱԻՇ-ը ավելի քան 400 զինյալ է նախապատրաստել Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Մահապարտ ահաբեկիչներից մեկը, որն իրեն պայթեցրել էր Բրյուսելի օդանավակայանում՝ 24-ամյա Նաջիմ Լաշրաուին, կարող էր պայթուցիկ պատրաստած լինել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչական հարձակումների համար:
LifeNews-ի թղթակից Արթուր Կեբեկովին հաջողվել է լրագրողներից առաջինը բացառիկ կադրեր ստանալ ԴԱԻՇ-ի կողմից գրաված Սիրիայի Պալմիրա (Թադմոր) քաղաքից:
Աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Եվրոպայի մայրաքաղաքը ցնցած ահաբեկչական արարքների վրա։ Ամբողջ Եւրոպային ուղղված ահաբեկչական արարքների շարժառիթները չի կարելի միանշանակորեն բանաձեւել` իրենց բոլոր հետապնդած նպատակները միանշանակ նշելով։
Երկու շաբաթ առաջ գրել էի, որ նախկին կոնգրեսական Դեն Բըրթընը հրաժարական էր տվել Վաշինգտոնում գործող Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից, քանի որ նրան չէին վճարել մեկ տարուց ի վեր…
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ուժեղ քամին քշել է Նորիլսկի «Ալիկել» օդանավակայանում կայանած 40 տոննա կշռող Boeing-737 ինքնաթիռը:
Լեհաստանը ներկայում չի կարող ընդունել ներգաղթյալների, հայտարարել է երկրի վարչապետ Բեատա Շիդլոն Բրյուսելի ահաբեկչություններից 1 օր անց, տեղեկացնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրա (Թադմոր) քաղաքի պատմական հատվածը, հայտնում է RIA Novsoti գործակալությունը։
Լոնդոնի Քինգ-Քրոս կայարանից ուղևորներին տարհանել են: Դրա պատճառը ազդանշանային համակարգն է, որն սկսել է գործել:
Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վերքեր են ստացել Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ: Այդ մասին հայտնել է բյուջեի եւ կադրերի հարցերով եվրակոմիսար Կրիստալինա Գեորգիեւան:
«Մենք ևս այդ հարցը բարձրացրել ենք: Սակայն այս պահին դեռ որևէ հստակ պատասխան չենք ստացել: Այս պահին չունենք ահազանգեր կորած անձանց մասին և չենք կարող անուն-ազգանունը ներկայացնելով պարզել կա նման անունով տուժած կամ զոհ, իսկ ամբողջական ցուցակները դեռ պարզ չեն, որպեսզի մեզ հստակ պատասխանեն: Ուստի այս հարցով դեռ զբաղվում ենք»:
Եվրամիությունը կմնա բաց ու հանդուրժող: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեկվանից ողջ աշխարհում մարդիկ մոմեր ու ծաղիկներ են տանում Բելգիայի ներկայացուցչությունների մոտ՝ հարգելով Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում բանակցությունները երկարատև կլինեն, ու կողմերը պետք է համբերություն ցուցաբերեն: Նրա խոսքով՝ Մոսկվան հետագայում ևս առավելագույնս կաջակցի այդ գործընթացին, տեղեկացնում է LifeNews-ը:
Բելգիայի և Պորգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել:
Բրյուսելի օդանավակայանը, որտեղ նախօրեին երկու պայթյուն էր տեղի ունեցել, փակ կլինի մինչև մարտի 24-ը, հայտնում է Reuters-ը:
«Իրավական խնդիր ունենք` կապված խոսքի ազատության հետ, և, ինչպես գիտեք, Փերինչեքի դատավարության ժամանակ շեշտը հենց դրա վրա դրվեց: Այժմ պետք է այնպես անել, որ նախագիծն իրավական ամուր հիմքերի վա լինի: Մենք կապի մեջ ենք նախագծի մշակման հարցերով զբաղվող Ժան Պոլ Կոստայի հետ: Ապրիլի կեսերին, ըստ երևույթին, պատրաստ կլինի: Բայց այստեղ մի խնդիր կա: Միգրանտների հարցով պայմանավորված Թուրքիան նոր կարևորություն է ստացել Եվրիամության մոտ և դա կարող է ազդեցություն ունենալ մեր հարցի վրա: Միգուցե փորձ արվի դանդաղեցնել գործընթացը, բայց մ ենք հետևում ենք իրադարձություններին»,-ասաց Մուրադ Փափազյանը:
«Փարիզյան ահաբեկչությունները ևս կազմակերպվել էին Բելգիայի տարածքում, սակայն իրականացվել էին Փարիզում: Այսինքն՝ անվտանգության միջավայրը Բրյուսելում շատ ավելի բարենպաստ է նման գործողություններ իրականացնելու համար: Առհասարակ, առնվազն երեք երկիր կա՝ Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, որտեղ բավական մեծ են արաբամուսուլմանական համայնքները, և բավական մեծ է այս երկրներից մերձավորարևելյան հակամարտության մասնակիցների թիվը: Սրանք Եվրոպայից ամենամեծ թվով ջիհադականներ արտահանած երկրներն են»:
Մի խումբ ուլտրաաջ ակտիվիստներ այսօր ազդանշանային հրթիռներ են արձակել Մադրիդի ամենամեծ մզկիթի ուղղությամբ: Դրա հետևանքով մզկիթին հարակից շրջաններում ուժեղ ծուխ է տարածվել:
Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա ձվեր են նետվել: Timer-odessa.net-ի հաղորդմամբ՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել է մոտ 20 ազգայնական:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսին: Է. Նալբանդյանը նամակում խորը ցավակցություն է հայտնել բելգիացի գործընկերոջը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ:
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` այս պահի դրությամբ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Տղամարդուն տեսանկարահանել էին օդանավակայանի տեսահսկման սարքերը, երբ նա մինչ պայթյունները ծանր սայլակը հրելով քայլում էր երկու մահապարտ ահաբեկիչների՝ Խալիդ ու Բրահիմ Բաքրաունիների հետ:
LifeNews-ի թղթակցի հարցին, թե երբ է տեղի ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին:
Հավանայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի մամուլի ասուլիսից հետո ամերիկացի նախագահը ցանկացել է թփթփացնել իր կուբացի գործընկերոջ ուսին, սակայն Կաստրոն դա անել նրան թույլ չի տվել: